Իսպանական Պրիմերայի չորրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» Լա Կորունիայում մրցեց «Դեպորտիվոյի» հետ՝ հաղթելով 8:2 հաշվով: Արքայական ակումբը պատմության մեջ առաջին անգամ Իսպանիայի առաջնության արտագնա խաղում խփեց 8 գոլ՝ սահմանելով ակումբային ռեկորդ:
Առաջին խաղակեսում մադրիդցիները խփեցին 3 անպատասխան գոլ՝ հանելով հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը: Նախ Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ հեթ-տրիկի հեղինակ, ուելսցի Գարեթ Բեյլը ձեւակերպեց դուբլ, իսկ «Ռեալի» նորեկ Խամես Ռոդրիգեսն աչքի ընկավ մեկ անգամ: Խաղի վերջնամասում փոխարինման դուրս եկավ նաեւ մեքսիկացի հարձակվող Խավյեր Հերնանդեսը, ով մի քանի րոպեում դարձավ դուբլի հեղինակ՝ բացելով գոլերի հաշիվը մադրիդցիների կազմում:
2 պարտություններից հետո Կարլո Անչելոտիի թիմը Պրիմերայում տարավ երկրորդ հաղթանակը՝ հավաքելով 6 միավոր: «Դեպորտիվոն» ունի 4 միավոր:
Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուր
«Դեպորտիվո» - «Ռեալ»՝ 2:8
Հարիս Մեդունյանին, 51 (11մ.), Նիկոլաս Տոչե, 84 – Կրիշտիանու Ռոնալդու, 29, 41, 77, Խամես Ռոդրիգես, 36, Գարթե Բեյլ, 66, 75, Խավյեր Հերնանդես, 87, 90+3
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում