Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ ղազախական «Ակտոբեի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը վերսկսել է մարզումները:
Ազգային հավաքականի խաղերից հետո ակումբային թիմում Արզումանյանը ձգել էր աջ ոտքի մկանը եւ բաց թողել «Շախտյորի» դեմ խաղը: Ֆուտբոլիստը բաց կթողնի նաեւ սեպտեմբերի 20-ին կայանալիք «Կայսարի» դեմ հանդիպումը:
Սեպտեմբերի 18-ից Ռոբերտ Արզումանյանը սկսել է մարզվել ընդհանուր խմբում: Առաջիկա օրերին պարզ կդառնա, թե երբ ֆուտբոլիստն ամբողջովին կապաքինվի:
Վերա Մարտիրոսյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում