11:13  ,  18 սեպտեմբերի, 2014

Լուիս Էնրիկե. «Բարսելոնայի» ֆուտբոլիստները մեքենա չեն, նրանք պետք է առողջ լինեն

Վստահ եմ, որ հաջողության կհասնենք բոլոր ֆուտբոլիստների շնորհիվ։ Պետք է վերլուծենք, թե ինչու հանդիպումն այսքան բարդ ստացվեց, ասել է կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն։ Իսպանացի մասնագետը խոսել է կիպրոսյան ԱՊՕԷԼ-ի նկատմամբ տարած հաղթանակի մասին ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։

«Ֆուտբոլիստները մեքենա չեն, նրանք պետք է առողջ լինեն։ Հարկավոր է բարելավել խաղը։ Ինչ վերաբերում է դարպասապահի խնդրին, ապա պատրաստվում ենք նրանց երեքին էլ օգտագործել բոլոր մրցաշարերում»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Չեմպիոնների լիգախմբային փուլառաջին տուր

խումբ

«Բարսելոնա» (Իսպանիա) - ԱՊՕԷԼ (Կիպրոս)՝ 1:0

Խերարդ Պիկե, 28

«Այաքս» (Հոլանդիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 1:1

Լասե Շյոնե, 74 – Էդինսոն Կավանի, 14

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում