Կատալոնական «Բարսելոնան» ներկայացրել է երրորդ համազգեստը, որով Լուիս Էնրիկեի թիմը հանդես կգա 2014-2015 մրցաշրջանում, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Նոր համազգեստի հեղինակն է Nike ընկերությունը։ Այն վաճառքի կհանվի սեպտեմբերի 25-ին, իսկ Իսպանիայի փոխչեմպիոնը նոր համազգեստով առաջին հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 30-ին՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ ֆրանսիական ՊՍԺ-ի հետ խաղում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում