09:12  ,  16 սեպտեմբերի, 2014

Անչելոտի. «Ռեալը» չէի փոխի որեւէ այլ թիմի հետ

Կասիլյասը մեծ փորձ ունի եւ ծանոթ է իրավիճակին։ Նա կհաղթահարի բոլոր խնդիրները, ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին։

«Եթե լավ ենք խաղում, երկրպագուները գոհ են։ Բնական է, որ նրանք սուլում են, երբ վատ ենք խաղում։

Շատ մրցունակ թիմ ունենք։ Խաղացողները նույնպես այդպես են մտածում եւ ուրախ են «Ռեալում» հանդես գալու համար։ Այս թիմը չէի փոխի որեւէ այլի հետ»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ Պրիմերայի երրորդ տուրից հետո Արքայական ակումբն ունի երեք միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում