Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը սեպտեմբերի 15-ին Հռոմում ծնկի վիրահատության է ենթարկվել։ Այս մասին հաղորդել է ռուսական ակումբի բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Վարդապետովը:
«Սա բուժման երկրորդ շրջանն էր։ Վիրահատությունը, որը կատարել է պրոֆեսոր Մարիանին, հաջող է անցել։
Վիրահատությանը ներկա էին «Սպարտակի» բժշկական շտաբի ներկայացուցիչները։ Կարերը հանելուց հետո Արաս Օզբիլիսը կվերադառնա Մոսկվա, որտեղ Տարասովկայում կանցնի վերականգնողական կուրս։ Դա տեղի կունենա սեպտեմբերի վերջնամասում»,- Վարդապետովի խոսքը մեջբերում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիսի առաջին վիրահատությունը կատարվել էր հունիսի 11-ին Հռոմում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում