Արաս Օզբիլիսը վիրահատվել է Հռոմում

20:32   15 սեպտեմբերի, 2014

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը սեպտեմբերի 15-ին Հռոմում ծնկի վիրահատության է ենթարկվել։ Այս մասին հաղորդել է ռուսական ակումբի բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Վարդապետովը:

«Սա բուժման երկրորդ շրջանն էր։ Վիրահատությունը, որը կատարել է պրոֆեսոր Մարիանին, հաջող է անցել։

Վիրահատությանը ներկա էին «Սպարտակի» բժշկական շտաբի ներկայացուցիչները։ Կարերը հանելուց հետո Արաս Օզբիլիսը կվերադառնա Մոսկվա, որտեղ Տարասովկայում կանցնի վերականգնողական կուրս։ Դա տեղի կունենա սեպտեմբերի վերջնամասում»,- Վարդապետովի խոսքը մեջբերում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիսի առաջին վիրահատությունը կատարվել էր հունիսի 11-ին Հռոմում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։