10:20  ,  15 սեպտեմբերի, 2014

Արթուր Ալեքսանյանը՝ Արթուր Աբրահամի շնորհավորանքի մասին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Տաշքենդում NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Արթուր Աբրահամի շնորհավորական ուղերձին, որը պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնը նրան հղել էր Ուզբեկստանի մայրաքաղաքում նվաճած ոսկե մեդալի առթիվ: 

«Արթուր Աբրահամի պես բարձրակարգ մարզիկի կարծիքը մեծ պատիվ է ինձ համար: Ցանկությունս է, որ մեր երկիրն ունենա շատ չեմպիոններ, ովքեր իրենց հաղթանակներով կերջանկացնեն մարդկանց»,- զրույցում հայտնել է Արթուր Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ աշխարհի 2014թ. առաջնության 98 կգ քաշայինների եզրափակիչում գյումրեցի ըմբիշը 55 վայրկյանում 8:0 հաշվով հաղթել էր գերմանացի Օլիվեր Հասլերին:

Շուշանիկ Հակոբյան՝ Տաշքենդից («Դեւինպորտ» ընկերության աջակցությամբ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում