10:26  ,  13 սեպտեմբերի, 2014

Տաշքենդ. Միհրան Հարությունյանի վստահ հաղթանակը (ֆոտոշարք)

Հայաստանը ներկայացնող Միհրան Հարությունյանը վստահ հաղթանակով է մեկնարկել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։

1/16 եզրափակիչում 66 կգ քաշային Հարությունյանը 8։0 հաշվով հաղթել է շվեդ Մատիաս Օվե Գենտերին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին պայքարի մեջ մտած 130 կգ քաշային Վաչիկ Եղիազարյանը եւ 80 կգ քաշային Հրաչ Հովհաննիսյանը մեկնարկային գոտեմարտերում պարտություն էին կրել։

Շուշանիկ Հակոբյան՝ Տաշքենդից («Դեւինպորտ» ընկերության աջակցությամբ)


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում