10:11  ,  13 սեպտեմբերի, 2014

Տաշքենդ. Վաչիկ Եղիազարյանի եւ Հրաչ Հովհաննիսյանի անհաջող մեկնարկը (ֆոտոշարք)

Հայաստանը ներկայացնող Վաչիկ Եղիազարյանը եւ Հրաչ Հովհաննիսյանն անհաջող են մեկնարկել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։

Գոտեմարտի ընթացքում վնասվածք ստացած 130 քաշային Եղիազարյանը 0։8 հաշվով պարտվել է գերմանացի Էդուարդ Պոպին, իսկ 80 կգ քաշային Հրաչ Հովհաննիսյանը թույլ է գտնվել Հարավային Կորեայի ներկայացուցիչ Ջունհյոնգ Կիմից։

Սեպտեմբերի 13-ին պայքարի մեջ կմտնի նաեւ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը։ 

Շուշանիկ Հակոբյան՝ Տաշքենդից («Դեւինպորտ» ընկերության աջակցությամբ)


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում