00:49  ,  31 օգոստոսի, 2014

Պրիմերա. Չեմպիոնի առաջին հաղթանակը

Իսպանական Պրիմերայի երկրորդ տուրում գործող չեմպիոն մադրիդի «Աթլետիկոն» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով հաղթեց «Էյբարին»:

Բրազիլացի պաշտպան Միրանդան ու խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը խաղի սկզբնամասում 2 գոլի առավելություն պարգեւեցին մադրիդցիներին: Առաջին խաղակեսում Պրիմերայի նորեկը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել չհաջողվեց:

Առաջին տուրում միավորներ կորցրած «Աթլետիկոն» Իսպանիայի այս առաջնությունում տարավ առաջին հաղթանակը, իսկ «Էյբարը» կրեց առաջին պարտությունը:

Իսպանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Աթլետիկո» - «Էյբար»՝ 2:1

Միրանդա, 11, Մարիո Մանջուկիչ, 25 – Աբրահամ, 33

«Աթլետիկ» - «Լեւանտե»՝ 3:0

Արից Ադուրիս, 32, Անդեր Իտուրասպե, 51, Իկեր Մունիաին, 76

«Կորդոբա» - «Սելտա»՝ 1:1

Ֆեդերիկո Կարտաբիա, 60 – Ֆաբիան Օրելանա, 52

 

«Էսպանյոլ» - «Սեւիլիա»՝ 1:2

Կրիստիան Ստուանի, 31 Կարլոս Բակա, 34, Վիսենտե Իբորա, 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում