Իսպանական Պրիմերայի երկրորդ տուրում գործող չեմպիոն մադրիդի «Աթլետիկոն» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով հաղթեց «Էյբարին»:
Բրազիլացի պաշտպան Միրանդան ու խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը խաղի սկզբնամասում 2 գոլի առավելություն պարգեւեցին մադրիդցիներին: Առաջին խաղակեսում Պրիմերայի նորեկը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել չհաջողվեց:
Առաջին տուրում միավորներ կորցրած «Աթլետիկոն» Իսպանիայի այս առաջնությունում տարավ առաջին հաղթանակը, իսկ «Էյբարը» կրեց առաջին պարտությունը:
Իսպանիայի առաջնություն, երկրորդ տուր
«Աթլետիկո» - «Էյբար»՝ 2:1
Միրանդա, 11, Մարիո Մանջուկիչ, 25 – Աբրահամ, 33
«Աթլետիկ» - «Լեւանտե»՝ 3:0
Արից Ադուրիս, 32, Անդեր Իտուրասպե, 51, Իկեր Մունիաին, 76
«Կորդոբա» - «Սելտա»՝ 1:1
Ֆեդերիկո Կարտաբիա, 60 – Ֆաբիան Օրելանա, 52
«Էսպանյոլ» - «Սեւիլիա»՝ 1:2
Կրիստիան Ստուանի, 31 – Կարլոս Բակա, 34, Վիսենտե Իբորա, 57
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում