22:47  ,  28 օգոստոսի, 2014

ՖԻԴԵ Գրան Պրի. Էլինա Դանիելյանը պարտվեց

Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը պարտություն է կրել է ԱՄԷ-ի Շարժա քաղաքում ընթացող ՖԻԴԵ Գրան Պրի մրցաշարի չորրորդ տուրում: Էլինա Դանիելյանը սեւերով պարտվել է Չինաստանի ներկայացուցիչ Յու Վենջունին եւ 1.5 միավորով կիսում է 8-րդ տեղը: Վենջունը միանձնյա առաջատարն է՝ 3.5 միավոր:

ՖԻԴԵ Գրան Պրի, չորրորդ տուր

Յու Վենջուն (Չինաստան) - Էլինա Դանիելյան (Հայաստան)՝ 1:0

Սյու Ժաո (Չինաստան) - Դրոնավալի Հարիկա (Հնդկաստան)՝ 0.5:0.5

Համպի Կոներու (Հնդկաստան) - Յիֆան Հոու (Չինաստան)՝ 0:1

Տատյանա Կոսինցեւա (Ռուսաստան) - Նաֆիսա Մումինովա (Ուզբեկստան)՝ 0.5:0.5

Աննա Ուշենինա (Ուկրաինա) - Ալինա Լ՝Ամի (Ռումինիա)՝ 1:0

Չեն Ժու (Քաթար) - Տուվշինտուգս Բատչիմեգ (Մոնղոլիա)՝ 0:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով