21:33  ,  26 օգոստոսի, 2014

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանի արտակարգ դիպուկությունը

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստոֆ Կրամերը մարզման ժամանակ աչքի է ընկել արտակարգ դիպուկությամբ: «Բորուսիայի» նախավարժանքի ժամանակ 23-ամյա ֆուտբոլիստը մոտ 20 մետրից գնդակն անցկացրել է ակումբակցի ոտքերի արանքով:

Հիշեցնենք, որ Կրամերը Գերմանիայի հավաքականի կազմում դարձել էր Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում