21:10  ,  26 օգոստոսի, 2014

Կամերունի Սպորտի նախարարությունն Էտո՝Օ-ին զրկել է ավագի թեւկապից

Ֆուտբոլի Կամերունի հավաքականի հարձակվող Սամուել Էտո՝Օ-ն զրկվել է ազգային թիմի ավագի թեւկապից: Նման որոշում է կայացրել Կամերունի Սպորտի նախարարությունը, հաղորդում է AP-ն:

Կամերունի հավաքականի նոր ավագ է ընտրվել Լոնդոնի ՔՊՌ-ի կիսապաշտպան Ստեֆան Մբիան, ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով խաղում էր իսպանական «Սեւիլիայում»:

Հիշեցնենք, որ Կամերունի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆոլկեր Ֆինկերը Էտո՝Օ-ին չէր հրավիրել առաջիկա խաղերի համար: Ազատ գործակալի կարգավիճակում գտնվող հարձակվողն այժմ փնտրում է նոր ակումբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում