18:54  ,  26 օգոստոսի, 2014

Չեմպիոնների լիգա. Ժիրուն չի օգնի «Արսենալին»

Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն չի մասնակցի թուրքական «Բեշիկթաշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին՝ չորրորդ փուլի պատասխան խաղին, հայտնում է ակումբի կայքը:

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ ֆրանսիացին վնասվածք ունի եւ կարող է խաղադաշտից բացակայել երկար ժամանակով:

Հիշեցնենք, որ «Արսենալի» եւ «Բեշիկթաշի» միջեւ պատասխան խաղը կկայանա օգոստոսի 27-ին Լոնդոնում: Թուրքիայում գրանցվել էր 0:0 հաշիվը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում