15:59  ,  26 օգոստոսի, 2014

Նեյմարը վերսկսել է մարզումները

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն օգոստոսի 26-ին վերսկսել է մարզումները եւ աշխատել անհատական ծրագրով, հաղորդում է Իսպանիայի փոխչեմպիոնի պաշտոնական կայքը։

22-ամյա ֆուտբոլիստն օգոստոսի 22-ին վնասվածք էր ստացել, ինչի պատճառով չի կարողացել մասնակցել Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրին, որում «Բարսելոնան» 3։0 հաշվով հաղթել է «Էլչեին»։

Ընդհանուր խմբի հետ չեն մարզվել նաեւ գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը եւ բելգիացի պաշտպան Թոմաս Վերմալենը։

Պրիմերայի երկրորդ տուրում «Բարսելոնան» օգոստոսի 31-ին կհյուրընկալվի «Վիլյառեալին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում