15:34  ,  26 օգոստոսի, 2014

Անդրեա Պիրլոն վնասվածք է ստացել

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն, հնարավոր է, բաց թողնի ֆուտբոլի Իտալիայի առաջնության մեկնարկը։

Football Italia-ի համաձայն՝ 35-ամյա ֆուտբոլիստը ծնկի վնասվածք է ստացել մարզման ժամանակ։ Իտալիայի հավաքականի կիսաապաշտպանի ապաքինման ժամկետները հայտնի կդառնան առաջիկա երկու օրվա ընթացքում։

Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում գործող չեմպիոնը կհանդիպի «Կյեւոյի» հետ։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում