13:57  ,  26 օգոստոսի, 2014

Լեւոն Արոնյանը եւ Արիանա Կաոիլին՝ Հարավային Կարոլինայի ծովափում (ֆոտո)

ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանն ընկերուհու՝ Արիանա Կաոլիի հետ հանգստանում է Հարավային Կարոլինայի (ԱՄՆ) ծովափում։ Հայաստանի ուժեղագույն շախմատիստը լուսանկարները տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում։

Հայաստանի հավաքականի առաջատարը կմասնակցի օգոստոսի 27-ից սեպտեմբերի 7-ը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կայանալիք Sinquefield Cup մրցաշարին։ Արոնյանի մրցակիցները կլինի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, իտալացի Ֆաբիանո Կարուանան, ամերիկացի Հիկարու Նակամուրան, բուլղարացի Վեսելին Տոպալովը եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Մրցաշարի հաղթողը կստանա 100 հազար դոլար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով