13:08  ,  26 օգոստոսի, 2014

Զավեշտալի դեպք՝ Թուրքիայի Սուպերգավաթի խաղում

Զավեշտալի միջադեպ է գրանցվել ֆուտբոլի Թուրքիայի Սուպերգավաթի խաղում։ «Ֆեներբահչեի» եւ «Գալաթասարայի» միջեւ հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակում գոլեր չեն գրանցվել եւ նշանակվել են հետխաղյա 11 մետրանոցներ։ «Գալաթասարայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Մելոն չի կարողացել հաջող իրացնել հարվածը։ «Ֆեներբահչեի» թուրք դարպասապահ Վոլկան Դեմիրելն մրցակցի անհաջողությունը տոնելու ժամանակ բախվել է Մելոյին։

«Ֆեներբահչեն» ավելի դիպուկ է գտնվել՝ 9-րդ անգամ դառնալով Թուրքիայի սուպերգավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում