12:55  ,  26 օգոստոսի, 2014

Coachworldranking.com. Աշխարհի լավագույն մարզիչների տասնյակը

Coachworldranking.com-ը հրապարակել է աշխարհի լավագույն մարզիչների վարկանիշային աղյուսակը: 

Առաջին տեղում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, ով ունի 18995 միավոր։ Երկրորդ տեղում է Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի մասնագետ Դիեգո Սիմեոնեն, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։

Լոնդոնի «Չելսիի» պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն 9-րդն է, իսկ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը եզրափակում է լավագույն տասնյակը։

Լավագույն մարզիչների վարկանիշային աղյուսակ, օգոստոսի 25

1. (1) Կարլո Անչելոտի («Ռեալ»)՝ 18 995 միավոր

2. (2) Դիեգո Սիմեոնե («Աթլետիկո»)՝ 15 960

3. (3) Խոսեպ Գվարդիոլա («Բավարիա»)՝ 15 912

4. (4) Խերարդո Մարտինո (Արգենտինայի հավաքական)՝ 14 166

5. (5)  Ժորզե Ժեզուշ («Բենֆիկա»)՝ 12 800

6. (6) Արսեն Վենգեր («Արսենալ»)՝ 11 612

7. (7) Անտոնիո Կոնտե (Իտալիայի հավաքական)՝ 11 534

8. (9) Լորան Բլան (ՊՍԺ)՝ 11 459

9 (10) Ժոզե Մոուրինյո («Չելսի»)՝ 11 326

10. (8) Յուրգեն Կլոպ («Բորուսիա»)՝ 11 629

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում