11:51  ,  26 օգոստոսի, 2014

Ռոջերս. Երբեմն պետք է արժանին մատուցել մրցակցին

Հիասթափված ենք բաց թողած գոլերով։ Մինչեւ առաջին բաց թողած գնդակը կարելի է ասել, որ մրցակցից ավելի լավ էինք գործում, ասել է անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը՝ մեկնաբանելով «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը Պրեմյեր լիգայի երկրորդ տուրում։

«Մարտավարության տեսանկյունից լավ էինք գործում, սակայն ընդմիջումից առաջ կորցրինք զգոնությունը։ Մրցաշրջանը նոր է մեկնարկել եւ դեռ աշխատում ենք լավ մարզավիճակ ձեռք բերելու ուղղությամբ։ Կհավաքվենք եւ կնախապատրաստվենք հաջորդ հանդիպմանը։ Երբեմն պետք է արժանին մատուցել մրցակցին»,- Ռոջերսի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Անգլիայի փոխչեմպիոնն արտագնա խաղում պարտվել էր 1։3 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում