00:30  ,  26 օգոստոսի, 2014

Ice Bucket Challenge. Արթուր Եդիգարյան

Ղազախական «Կայրաթի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանն ընդունել է Երեւանի «Ալաշկերտի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանի՝ Ice Bucket Challenge բարեգործական ֆլեշմոբին միանալու մարտահրավերը։ Արթուր Եդիգարյանը տեսանյութը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում։

Հիշեցնենք, որ ակցիայի նպատակն է ուշադրություն գրավել անբուժելի ամիոտրոֆիկ սկլերոզ հիվանդության վրա։ Դա կենտրոնական նյարդային համակարգի անբուժելի հիվանդություն է, որը բերում է կաթվածահարության եւ մկանների ատրոֆիայի։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում