2-րդ պատանեկան Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը վստահ հաղթանակ տարավ թուրք Մեհմետ Ուֆուկ Տեկնեչիի նկատմամբ: Հայաստանի ներկայացուցիչը հաղթեց 29:27, 29:27, 30:27 հաշվով:
Կիսաեզրափակիչում Նարեկ Մանասյանի մրցակիցը կլինի Ղազախստանի ներկայացուցիչ Վադիմ Կազակովը: Մենամարտը տեղի կունենա օգոստոսի 24-ին:
Ավելի վաղ կիսաեզրափակիչի ուղեգիր էր նվաճել նաեւ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:
Ֆոտո՝ NEWS.am Sport
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում