09:12  ,  22 օգոստոսի, 2014

Իմոբիլե. Կլոպը ցանկանում է, որ ֆուտբոլիստները նրա հետ անկեղծ լինեն

«Բորուսիան» Եվրոպայի առաջատար ակումբներից է, իսկ Գերմանիան՝ ֆուտբոլի կենտրոնը, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Չիրո Իմոբիլեն։ Իտալացին նաեւ գովեստի խոսքեր է ասել գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հասցեին։

«Այստեղ ամեն ինչ հիանալի է կազմակերպված։ Կլոպին դուր է գալիս իմ ջանասիրությունը եւ նպատակասլացությունը։ Նա կարծում է, որ ես մարտիկ եմ։

Յուրգենը յուրահատուկ անձնավորություն է, ով միշտ ձգտում է զրուցել ֆուտբոլիստների հետ։ Կլոպը նրանց վերաբերվում է ինչպես ընկերների եւ ցանկանում է, որ խաղացողները նրա հետ անկեղծ լինեն»,- Իմոբիլեի խոսքը մեջբերում է Sport1.de-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում