16:51  ,  20 օգոստոսի, 2014

Հռոմի պապն ընդունել է Լիբերտադորեսի Գավաթի հաղթողին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ընդունել էր արգենտինական «Սան Լորենսոյի» ֆուտբոլիստներին, ովքեր նախորդ շաբաթ հաղթել էին Լիբերտադորեսի Գավաթում, փոխանցում է El Universo-ն։

«Սան Լորենսոյի» ֆուտբոլիստներն ու մարզիչները գավաթով ներկայացել են Վատիկան: Արգենտինական ակումբն առաջին անգամ էր հաղթել Լիբերտադորեսի Գավաթում: Հռոմի պապը «Սան Լորենսոյի» վաղեմի երկրպագուներից է: Նա շնորհավորել է արգենտինացիներին՝ հույս հայտնելով, որ նրանք կհաղթեն նաեւ դեկտեմբերին կայանալիք աշխարհի ակումբային առաջնությունում, գրում է է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում