15:10  ,  20 օգոստոսի, 2014

«Բարսելոնան» ֆուտբոլիստներ չի կարող գնել հաջորդ 2 տրանսֆերային պատուհաններին

Կատալոնական «Բարսելոնան» չի կարող ֆուտբոլիստներ ձեռք բերել 2 տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ սկսած 2015-ի հունվարից, տեղեկացնում է ՖԻՖԱ-ի կայքը:

ՖԻՖԱ-ն մերժել է «Բարսելոնայի»՝ տրանսֆերային արգելքի վերաբերյալ բողոքարկումը:

Հիշեցնենք, որ 2014-ի ապրիլին ՖԻՖԱ-ն կատալոնացիներին պատժել էր տրանսֆերային արգելքով՝ անչափահաս խաղացողներին ձեռք բերելու կանոնակարգը խախտելու համար:

«Բարսելոնան» չի կարող ֆուտբոլիստներ գնել առաջիկա ձմռանն ու 2016-ի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Բացի այդ, իսպանական ակումբը կվճարի 305 հազար ֆունտ ստերլինգ տուգանք։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում