14:54  ,  2 ապրիլի, 2014

ՖԻՖԱ-ն մեկ տարվա տրանսֆերային արգելքով պատժել է «Բարսելոնային»

ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել պատժել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային եւ կատալոնական «Բարսելոնային»՝ անչափահաս ֆուտբոլիստների տեղափոխությունների եւ գրանցման կանոնակարգը խախտելու համար, փոխանցում է ՖԻՖԱ-ի կայքը։

Խոսքը 2009-ից 2013-ն ընկած ժամանակահատվածում 10 խախտումների մասին է։ Իսպանիայի չեմպիոնին առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում արգելվել է կատարել ներքին եւ միջազգային տրանսֆերներ։ Ակումբը կվճարի 450 հազար շվեյցարական ֆրանկ տուգանք, իսկ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան՝ 500 հազար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում