09:05  ,  20 օգոստոսի, 2014

Խամես Ռոդրիգես. Գոլս ինչ-որ տեղ պատահականություն էր

Մադրիդի «Ռեալի» նորեկ Խամես Ռոդրիգեսն «Աթլետիկոյի» դեմ ֆուտբոլի Իսպանիայի Սուպերգավաթի խաղում Արքայական ակումբի կազմում իր առաջին գոլը խփելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Երջանիկ եմ, քանի որ հաջողվեց գոլ խփել, սակայն ցանկանում էի հաղթել: Այժմ պետք է վրեժ լուծենք եւ հաղթենք «Վիսենտե Կալդերոնում»: Ունեցանք ավելի շատ գոլային պահեր, սակայն «Աթլետիկոն» պաշտպանվում էր: Իմ գոլն ինչ-որ տեղ պատակահականություն էր, բայց այն ամեն դեպքում տեղի ունեցավ: Հուսով եմ՝ շատ գոլեր եմ խփելու «Ռեալում»:

Խաղում եմ այն դիրքում, որտեղ ասում է մարզիչը: Կարող եմ հանդես գալ տարբեր դիրքերում եւ ամեն տեղ ինձ լավ եմ զգում: Լավ ֆուտբոլիստը պետք է կարողանա ոչ միայն գրոհել, այլեւ պաշտպանվել»,- Խամեսի խոսքը մեջբերում է «Marca»-ն:

Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Աթլետիկո» խաղն ավարտվեց 1:1 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 23-ին «Աթլետիկոյի» խաղադաշտում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում