02:54  ,  20 օգոստոսի, 2014

«Ռեալ» - «Աթլետիկո»՝ 1:1

Ֆուտբոլի Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում Իսպանիայի եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալն» ընդունեց երկրի չեմպիոն «Աթլետիկոյին»: Կարլո Անչելոտիի թիմը հաշվի մեջ առաջ անցավ միայն 81-րդ րոպեին: «Ռեալի» աստղային նորեկ Խամես Ռոդրիգեսն ընդմիջմանը փոխարինեց Արքայական թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին եւ արդարացրեց իրեն: Կոլումբիայի հավաքականի հարձակվողը ավարտեց Կրոսի, Կարվախալի եւ Բենզեմայի ստեղծած գրոհը: Սակայն պահպանել առավելությունը «Ռեալը» չկարողացավ: 88-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո վրիպեց Մարսելոն, Կասիլյասը դուրս չեկավ դարպասից եւ Ռաուլ Գարսիան կարողացավ հավասարեցնել հաշիվը:

Իսպանիայի մայրաքաղաքային երկու թիմերի դիմակայությունը կշարունակվի օգոստոսի 23-ին կայանալիք պատասխան խաղում:

Իսպանիայի Սուպերգավաթ, առաջին հանդիպում

«Ռեալ» - «Աթլետիկո»՝ 1:1

Խամես Ռոդրիգես, 81 - Ռաուլ Գարսիա, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում