13:07  ,  19 օգոստոսի, 2014

«Մոնակոյի» ղեկավարությունը հանդիպել է Հալկի ներկայացուցիչների հետ

«Մոնակոն» ցանկանում է ձեռք բերել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Հալկին։

Footmercato.net-ի համաձայն՝ Ֆրանսիայի փոխչեմպիոնի ղեկավարությունը բանակցություններ է վարել 28-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։ «Մոնակոն» կփորձի բրազիլացու միջոցով փոխարինել Մադրիդի «Ռեալ» տեղափոխված կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին։ «Զենիթի» հետ Հալկի պայմանագիրը կավարտվի 2017 թվականին։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության մեկնարկային երկու տուրերում «Մոնակոն» պարտություն էր կրել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում