14:40  ,  18 օգոստոսի, 2014

Կարեն Գրիգորյանի եւ Մհեր Հովհաննիսյանի հաջողությունները

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Բադալոնա քաղաքում անցկացված շախմատային բաց մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր եւ 86 մասնակիցների մեջ գրավել է առաջին տեղը: 

Միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը նվաճել է Բելգիայի Շարլռուա քաղաքում կայացած օփենի հաղթողի տիտղոսը: Նա 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր՝ 227 մասնակիցների մեջ գրանցելով լավագույն արդյունքը, տեղեկացնում է Armchess-ը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս