10:44  ,  18 օգոստոսի, 2014

Զավեն Բադոյան. Գլխավորը՝ աշխատել ու աշխատել

«Գոմելի» 24-ամյա կիսապաշտպան Զավեն Բադոյանը «Մինսկի» դեմ ֆուտբոլի Բելառուսի առաջնության 21-րդ տուրում հաղթական գոլի հեղինակ դառնալուց հետո կիսվել է տպավորություններով:

«Արդեն վեցյակում ենք, իսկ դա մեր գլխավոր առաջադրանքն էր: Այս շաբաթ տղաներով հավաքվել էինք՝ ունենալով լուրջ զրույց: Տեսնում ենք, որ երրորդ տեղն այնքան էլ հեռու չէ եւ կպայքարենք դրա համար: Գլխավորը՝ աշխատել ու աշխատել:

Խփածս գոլի դրվագում նկատեցի, որ դարպասապահը դուրս է եկել դարպասից, այդ պատճառով մնում էր միայն գնդակը գցել նրա վրայով: Ծնողներս միշտ փորձում են իմանալ «Գոմելի» խաղի հաշիվը, ինչպես նաեւ մասնակցել եմ գոլային գրոհին, թե՝ ոչ: Կարծում եմ՝ վաղը նրանք կզանգահարեն ինձ շնորհավոլերու համար»,- Բադոյանի խոսքը մեջբերում է «Գոմելի» կայքը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի թեկնածուն հաղթական գոլը խփել էր 59-րդ րոպեին: 21-րդ տուրից հետո «Գոմելը» 31 միավորով 5-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով