15:30  ,  17 օգոստոսի, 2014

«Արսենալ» - «Դինամո». Բերեզովսկին ու Մալոյանը՝ մեկնարկային կազմում

Հայտնի են Տուլայի «Արսենալի» եւ Մոսկվայի «Դինամոյի» մեկնարկային կազմերը ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության չորրորդ տուրի խաղում:

Հայաստանի հավաքականի 40-ամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին դինամոյականների մեկնարկային կազմում է, իսկ հայազգի հարձակվող Արթուր Մալոյանը մեկնարկային րոպեներից խաղադաշտ դուրս կգա «Արսենալի» կազմում:

«Արսենալ». Ֆիլիմոնով, Լոզենկով, Երշով, Օսիպով, Վասիլդեւ, Կուզնեցով, Իգնատեւ, Լյախ, Կաշչելան, Արթուր Մալոյան, Վոտինով:

«Դինամո». Ռոման Բերեզովսկի, Ռոտենբերգ, Գրանատ, Դուգլաս, Բյուտներ, Ժիրկով, Դենիսով, Իոնով, Վենկեր, Վալբուենա, Կուրանի: 

Օգոստոսի 17-ին կայանալիք խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 16:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում