Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության երրորդ տուրում Մոսկվայի «Դինամոն» Բաշկիրիայում 2:0 հաշվով հաղթեց Պրեմյեր լիգայի նորեկ «Ուֆային»:
Դինամոյականների դարպասը պաշտպանում էր Հայաստանի հավաքականի 40-ամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին, իսկ Դենիս Թումասյանը «Ուֆայի» մեկնարկային կազմում էր, սակայն 43-րդ րոպեին փոխարինվեց վնասվածքի պատճառով: «Դինամոյի» կազմում 2 գոլային փոխանցում կատարեց ֆրանսիացի կիսապաշտպան Մաթյե Վալբուենան:
Ռուսաստանի առաջնություն, երրորդ տուր
«Ուֆա» - «Դինամո»՝ 0:2
Քրիստոֆեր Սամբա, 31, Կեւին Կուրանի, 61
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում