16:20  ,  13 օգոստոսի, 2014

Դենիս Թումասյանը վնասվածք ստացավ

Բաշկիրիայի «Ուֆայի» պաշտպան Դենիս Թումասյանը չկարողացավ շարունակել Մոսկվայի «Դինամոյի» դեմ ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության երրորդ տուրի խաղը:

Բաշկիրիայում ընթացող խաղում 29-ամյա պաշտպանը փոխարինվեց 43-րդ րոպեին: Թումասյանը վնասվածք էր ստացել ռուս հարձակվող Ալեքսանդր Կոկորինի հետ բախման պատճառով:

Հիշեցնենք, որ «Чемпионат»-ի վարկածով Թումասյանն ընդգրկվել է ռուսական Պրեմիեր լիգայի նախորդ տուրի խորհրդանշական հավաքականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում