Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հայ կիսապաշտպան Արթուր Մինոսյանը օգոստոսի 4-ին նշում է ծննդյան 25-րդ տարեդարձը: NEWS.am Sport-ի թղթակիցը շնորհավորել է Արթուր Մինոսյանին, որի ծառայություններով հետաքրքրվում է Հայաստանի ազգային հավաքականը: Հայաստանից հնարավոր հրավերի մասին ֆուտբոլիստն առայժմ պատասխան չունի:
Արթուր, շնորհավորում եմ ծննդյանդ օրվա կապակցությամբ: Ինչպե՞ս ես պատրաստվում այն նշել:
Շատ շնորհակալություն: Նշելու եմ ընկերուհուս հետ ռեստորանում:
Ո՞րն է ամենալավ նվերը, որ ստացել ես ծննդյանդ օրը:
Երբ փոքր էի, ծնողներս գնդակ նվիրեցին: Այդ ժամանակ ես շատ երջանիկ էի այդ նվերի համար:
Ի՞նչ կմաղթես քեզ:
Ինքս ինձ կմաղթեմ մրցաշրջանն անցկացնել առանց վնասվածքների, իմ խաղով ուրախացնել երկրպագուներին եւ վերադառնալ Պրեմյեր լիգա:
Վերա Մարտիրոսյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում