17:03  ,  2 օգոստոսի, 2014

Պրեմյեր լիգա. «Ուրալի» առաջին գոլը խփեց Էդգար Մանուչարյանը

Ֆուտբոլի Ռուսաստանի 2014/2015թթ. առաջնությունում Եկատերինբուրգի «Ուրալի» առաջին գոլը խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը:

Պրեմյեր լիգայի առաջին տուրում «Ուրալն» ընդունել է Սարանսկի «Մորդովիային»: Մանուչարյանը 6-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ բացելով խաղի հաշիվը: 7 րոպե անց հյուրերը հոլանդացի կիսապաշտպան Միտչել Դոնալդի գոլի շնորհիվ հավասարեցրին հաշիվը: Ընթանում է առաջին խաղակեսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով