16:48  ,  2 օգոստոսի, 2014

«Լիդս Յունայթեդը» ոստիկանությունից պահանջում է 800 հազար ֆունտ ստերլինգ

Անգլիական «Լիդս Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը դատի է տվել տեղի ոստիկանությանը՝ պահանջելով վերադարձնել 800 հազար ֆունտ ստերլինգ, որը նախորդ տարիներին ակումբը վճարել է իրավապահ մարմիններին տնային խաղերի ժամանակ հասարակական կարգը հսկելու համար, հաղորդում է BBC-ն:

2012-ին ոստիկանությունն արդեն մի դատական գործ տանուլ էր տվել եւ ստիպված էր «Լիդսին» վերադարձնել 1.2 միլիոն ֆունտ ստերլինգ: Այժմ դատարանն ուսումնասիրում է ակումբի եւ ոստիկանության հաշվարկները 2009-2012 թվականներին:  

Անգլիական երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Լիդսը» պնդում է, որ «Էլանդ Ռոուդ» ստադիոնի հարակից փողոցների եւ տարածքի պարեկությունը ոստիկանության պարտականությունն է, եւ դրա համար ակումբը պարտավոր չէ վճարել: Արեւմտյան Յորքշիրի ոստիկանությունը հայտարարել է, որ կգտնեն փոխզիջումային լուծում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում