15:58  ,  2 օգոստոսի, 2014

Ռոնալդու. «Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդ ընտանիքս էր

«Մանչեսթեր Յունայթեդն» իմ ամենասիրելի ակումբներից մեկն է, ասել է Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ԱՄՆ-ում կայանալիք թիմերի ընկերական հանդիպումից առաջ, փոխանցում է theguardian-ը:

«Ես տեղափոխվեցի «Մանչեսթեր Յունայթեդ», երբ 18 տարեկան էի: Մանչեսթերում նվաճեցի հնարավոր բոլոր տիտղոսները: Ես սիրում եմ Մանչեսթերը: Որոշ նախկին ակումբակիցներիս հետ կապ ունեմ մինչեւ հիմա: Խոսը ոչ միայն ֆուտբոլիստների մասին է, նաեւ՝ ակումբի աշխատակիցների: «Մանչեսթեր Յունայթեդն» իմ երկրորդ ընտանիքն էր: Իհարկե, «Ռեալում» ես երջանիկ եմ: Այն իմ տունն է: Մանչեսթեր վերադառնալու մասին ոչինչ չեմ կարող ասել: Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի ապագայում: Բայց «Յունայթեդում» ես ինձ հրաշալի էի զգում»,- ասել է Ռոնալդուն:

Պորտուգալացի ֆուտբոլիստը ոչ օպտիմալ մարզավիճակի պատճառով չի կարողանա մասնակցել այս գիշեր կայանալիք «Ռեալ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում