15:38  ,  2 օգոստոսի, 2014

Եվրոպայի Սուպերգավաթ. «Ռեալի» դարպասը կպաշտպանի Կասիլյասը

Ֆուտբոլի Եվրոպայի Սուպերգավաթի խաղում Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» դարպասը կպաշտպանի Իկեր Կասիլյասը, հաղորդում է AS-ը: Այդ մասին հայտնել է Արքայական թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին:

Օգոստոսի 12-ին Կարդիֆում (Ուելս) կայանալիք ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում «Ռեալի» մրցակիցը կլինի Եվրոպայի լիգայի հաղթող իսպանական «Սեւիլիան»:

Անցած մրցաշրջանում Կասիլյասը «Ռեալի» դարպասապահն էր Չեմպիոնների լիգայում, իսկ Իսպանիայի առաջնությունում հանդես էր գալիս Դիեգո Լոպեսը: Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում Կասիլյասը ցուցադրեց անկայուն խաղ: Իսպանիայի հավաքականը չհաղթահարեց խմբային փուլի արգելքը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում