Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում մեկնարկած 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի առաջին տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը կմրցի Ճապոնիայի, իսկ կանանց թիմը՝ Գվատեմալայի հետ։
Հայաստանի թիմում ընդգրկված են Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Քոթանջյանը: Կանանց Հայաստանի հավաքականում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը, Շուշաննա Սարգսյանը:
Մրցումներին մասնակցում են տղամարդկանց 177 եւ կանանց 136 թիմեր։ Պարտիաների մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 17։00-ին։
41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադա, տղամարդիկ, առաջին տուր
Հայաստան- Ճապոնիա
Հորդանան - Ռուսաստան
Ուկրաինա - Թունիս
Զամբիա - Ֆրանսիա
Ալժիր - Հունգարիա
ԱՄՆ - Ուգանդա
Գվատեմալա - Չինաստան
Ադրբեջան - IPCA
Ղրղըզստան - Իսրայել
Անգլիա - Ուելս
Կանայք, առաջին տուր
Հայաստան - ԳվատեմալաI
IBCА՝ Չինաստան
Ռուսաստան - Հորդանան
Լյուքսեմբուրգ - Ուկրաինա
Վրաստան - Ղրղըզստան
Նոր Զելանդիա - Հնդկաստան
Ռումինիա - Պարագվայ
Ֆինլանդիա - ԱՄՆ
Լեհաստան - Ալժիր
Մալազիա - Ֆրանսիա
(IPCA՝ Ֆիզիկական հաշմանդամությամբ շախմատիստների միջազգային ասոցիացիա, IBCА՝ Տեսողության խնդիրներով շախմատիստների միջազգային կազմակերպություն)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում