21:54  ,  1 օգոստոսի, 2014

«Սպարտակի» հաղթանակը, Ձյուբայի դուբլը

Մոսկվայի «Սպարտակի» հաղթանակով մեկնարկեց ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմյեր լիգայի առաջնությունը: Առաջին տուրի մեկնարկային խաղում «Սպարտակը» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի ղեկավարությամբ Կազանում 4:0 հաշվով պարտության մատնեց «Ռուբինին»: Երկու գոլի հեղինակ դարձավ մեկ տարվա վարձակալությամբ «Ռոստովում» հանդես եկած եւ «Սպարտակ» վերադարձած Արտյոմ Ձյուբան: Երրորդ գնդակը խփեց Դենիս Գլուշակովը: Հանդիպման ավարտից մեկ րոպե առաջ հաշիվը 4:0 դարձրեց Ձյուբային փոխարինած Լուկաս Բարիոսը:

Երկրորդ տուրի խաղում «Սպարտակը» օգոստոսի 10-ին կմրցի Մոսկվայի «Դինամոյի» հետ: «Ռուբինը» օգոստոսի 9-ին Գրոզնիում կխաղա «Թերեկի» հետ:

Ռուսաստանի անցած առաջնությունում «Սպարտակը» գրավել է 6-րդ, «Ռուբինը»՝ 9-րդ տեղը:

Ռուսաստանի Պրեմյեր լիգա, առաջին տուր

«Ռուբին» - «Սպարտակ»՝ 0:4

Արտյոմ Ձյուբա, 27, 53, Դենիս Գլուշակով, 74, Լուկաս Բարիոս, 89:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում