19:41  ,  1 օգոստոսի, 2014

Գենիչ. William Hill-ը խաղադրույք է ընդունում Օզբիլիսի գոլի համար (ֆոտո)

Բրիտանական William Hill բուքմեյքերական ընկերությունը Ռուսաստանի Պրեմյեր լիգայի առաջնության մեկնարկային տուրում «Ռուբին» - «Սպարտակ» հանդիպման խաղադրույք է ընդունում մոսկովյան թիմի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի գնդակ խփելու եւ «Սպարտակի» հաղթանակի կցված իրադարձությունների համար՝ սահմանելով 13.00 գործակից: Արտառոց խաղադրույքի վրա ուշադրություն է դարձրել ռուսաստանցի հայտնի ֆուտբոլային հեռուստամեկնաբան Կոնստանտին Գենիչը:

Հիշեցնենք, որ Օզբիլիսը ծնկահոդի վիրահատությունից հետո բաց կթողնի առնվազն կես տարի:

«Ռուբին» - «Սպարտակ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին: Հայտավորված չէ նաեւ մոսկովյան թիմի եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը եւս ծնկահոդի վիրահատությունից հետո ապաքինվում է եւ խաղադաշտ կվերադառնա, ենթադրաբար, հոկտեմբերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում