13:29  ,  1 օգոստոսի, 2014

Գիլյերմո Օչոան տեղափոխվեց «Մալագա»

Ֆուտբոլի Մեքսիկայի հավաքականի դարպասապահ Գիլյերմո Օչոան երեք տարվա պայմանագիր է կնքել իսպանական «Մալագայի» հետ, հաղորդում է Goal.com-ը։

29-ամյա ֆուտբոլիստն իսպանական ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ Մեքսիկացու նախորդ ակումբը ֆրանսիական «Այաչոն» էր։ Օչոայի շնորհանդեսը նոր ակումբում կկայանա օգոստոսի 1-ին։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Մալագայի» հիմնական դարպասապահ Վիլի Կաբալյերոն տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Սիթի»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում