15:51  ,  31 հուլիսի, 2014

Գլեյզերների ընտանիքը վաճառում է «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերի 5 տոկոսը

«Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատեր Գլեյզերների ընտանիքը վաճառքի է հանել ֆուտբոլի Անգլիայի 20-ակի չեմպիոնի բաժնետոմսերի 5 տոկոսը, տեղեկացնում է Bloomberg-ը:

Այդ գործարքից Գլեյզերների ընտանիքը կարող է աշխատել 150 միլիոն դոլար: Այժմ Գլեյզերներին է պատկանում «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերի մոտ 80 տոկոսը: 2014-ին Մալկոլմ Գլեյզերի մահից հետո մանչեսթերյան ակումբի բաժնետոմսերը բաժանվել էին նրա 6 զավակների միջեւ, իսկ մնացած 10 տոկոսը շրջանառվում է նյույորքյան բորսայում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում