13:10  ,  31 հուլիսի, 2014

Արտակ Դաշյան. Հայաստանի հավաքական հրավիրվելը կախված է իմ խաղից

«Վարդարում» առաջին տպավորությունները շատ լավն են: Հատկապես դուր է գալիս թիմում տիրող մթնոլորտը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց մակեդոնական «Վարդարի» նորեկ Արտակ Դաշյանը: Հայաստանի հավաքականի թեկնածուն պատմեց մակեդոնական ակումբում առաջին տպավորությունների մասին:

Արտակ, միանգամի՞ց ընդունեցիր «Վարդարի» առաջարկը, թե՞ ունեիր այլ տարբերակներ:

Այո, միանգամից ընդունեցի: Կարծում եմ՝ եթե սպասեի, կլինեին նաեւ այլ առաջարկներ:

Առաջին մեկ ամսից հետո ինչպիսի՞ տպավորություններ ունես թիմից:

Տպավորությունները շատ լավն են: Հատկապես դուր է գալիս թիմում տիրող մթնոլորտը: Այն շատ լավն է:

Մակեդոնիայի առաջնությունը կհամեմատե՞ս Հայաստանի, Ուկրաինայի եւ Բահրեյնի առաջնությունների հետ:

Չեմ սիրում համեմատություններ անել, առավել եւս՝ այն առաջնությունների հետ, որտեղ հանդես եմ եկել: Ամեն տեղ կան առավելություններ ու թերություններ:

Ըստ քեզ՝ Մակեդոնիա տեղափոխվելը կնպաստի՞ քո՝ ավելի հաճախ Հայաստանի հավաքական հրավիրվելուն:

Չեմ կարող ասել՝ ավելի հաճախ կհրավիրվեմ, թե՝ ոչ: Ամեն բան կախված է իմ խաղից եւ մարզիչի որոշումից:

Վերա Մարտիրոսյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում