00:15  ,  29 հուլիսի, 2014

Ուսեյն Բոլթ. Աթլետի կարիերաս ավարտելուց հետո կփորձեմ խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»

Օլիմպիական խաղերի վեցակի չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքերի աշխարհի ռեկորդակիր Ուսեյ Բոլթը աթլետի կարիերան ավարտելուց հետո կփորձի խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում», հաղորդում է Championat-ը:

«Ես դեռ շարունակում եմ երազել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ դառնալու մասին, հատկապես հիմա, երբ թիմը գլխավորել է Լուի վան Գալը: Կարիերաս ավարտելուց հետո ես կփորձեմ ուժերս ֆուտբոլում եւ կձգտեմ հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդում»: Դա իմ ամենամեծ երազանքն է»,- ասել է Ուսեյն Բոլթը:

Աշխարհի ամենաարագ մարդը մի քանի անգամ եղել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազայում եւ «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում