18:18  ,  26 հուլիսի, 2014

«Շախտյորի» բոլոր լեգեոնականները կվերադառնան Ուկրաինա

Դոնեցկի «Շախտյորի» բոլոր լեգեոնականներ համաձայնվել են վերադառնալ թիմ: Այդ մասին հայտարարել է «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը:

«Իսմաիլին արդեն ճանապարհին է, իսկ մյուսներն այսօր պետք է հայտնեն, թե երբ են պատրաստվում մեկնել»,- Պալիկինի խոսքը մեջբերում է «ИТАР-ТАСС»-ը:

Հիշեցնենք, որ ֆրանսիական «Լիոնի» դեմ ընկերական խաղից հետո «Շախտյորի» ֆուտբոլւստներ Ալեքս Տեյշեյրան, Ֆրեդը, Դանտինյոն, Դուգլաս Կոստան, Իսմաիլին ու Ֆակունդո Ֆերեյրան հրաժարվել էին վերադառնալ Ուկրաինա: Պատճառը Դոնեցկում եղած ծանր իրավիճակն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում