15:30  ,  20 հուլիսի, 2014

«Շախտյորի» ֆուտբոլիստները հրաժարվել են վերադառնալ Ուկրաինա

Դոնեցկի «Շախտյորի» 6 ֆուտբոլիստներ ֆրանսիական «Լիոնի» դեմ ընկերական խաղից հետո հրաժարվել են վերադառնալ Ուկրաինա, գրում է «Canal +»-ը

Բրազիլացիներ Ալեքս Տեյշեյրան, Ֆրեդը, Դանտինյոն, Դուգլաս Կոստան, արգենտինացի Ֆակունդո Ֆերեյրան ու եւս մեկ ֆուտբոլիստ չեն ցանկացել Ֆրանսիայից մեկնել Ուկրաինա՝ Դոնեցկում եղած ծանր իրավիճակի պատճառով:

Հուլիսի 19-ին կայացած խաղում Ուկրաինայի չեմպիոնը 1:4 հաշվով պարտվել է լիոնցիներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում